Մենթոր դպրոցների ցանցի ստեղծում և հեռավար ուսուցման համակարգերի գործածմամբ ուսուցման կազմակերպում

 

Մենթոր դպրոցների ցանցի ստեղծման և հեռավար ուսուցման համակարգերի գործածամամբ ուսուցման կազմակերպման ծրագիրը նպատակ ունի ակտիվացնել միջդպրոցական համագործակցությունը, լրացնել մանկավարժական կադրերի պակասը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, աջակցել ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ապահովել հավասարապես որակյալ կրթություն ՀՀ բոլոր աշակերտների համար:

Սույն ծրագրով նախատեսվում է մենթորություն իրականացնել երկու խումբ դպրոցների համար.

  • դպրոցներ որտեղ բացակայում են ընտրված առարկաների գծով ուսուցիչները,
  • դպրոցներ, որոնց ուսուցիչները ուսուցման կազմակերպման և դասավանդման արդյունավետության բարձրացման աջակցության կարիք ունեն։
  1. Մենթոր դպրոցի ընտրության չափանիշներ և սկզբունքներ

ա/ կամավորություն, բարի կամքի դրսևորում

բ/ տեխնիկական հագեցվածություն, որակյալ կապի և տրանսպորտի առկայություն

գ/ որակյալ մասնագետների առկայություն

դ/ դասավանդման նոր մեթոդների և ՏՀՏ տիրապետում

ե/ հմուտ համակարգողի առկայություն

զ/ փոխադարձ այցերի պատրաստակամություն

  1. Գործընկեր դպրոցի ընտրության չափանիշները

ա/ հեռավոր և /կամ/ սահմանամերձ գյուղի դպրոց /սոց. աջակցություն/

բ/ համապատասխան մասնագետների բացակայություն կամ մեթոդական աջակցության անհրաժեշտություն

գ/ համագործակցելու ցանկություն, պատրաստակամություն

դ/ փոխայցերի պատրաստակամություն

  1. Ինչ կտա ծրագիրը մենթորին

ա/ դպրոցի հեղինակության և վարկանիշի բարձրացում

բ/ փորձի հարստացում

գ/ համագործակցային հմտությունների զարգացում

դ/ ՏՀՏ գործիքների կիրառման հմտությունների զարգացում

ե/ Հեռավար դասընթացների իրականացման հմտությունների զարգացում

  1. Ինչ կտա ծրագիրը գործընկեր դպրոցներին

ա/ համագործակցային հմտություն

բ/ մոտիվացիա

գ/ ուսումնամեթոդական պաշարների հարստացում

դ/ աշակերտների կրթական կարիքների բավարարում

ե/ օժտված երեխաների բացահայտում

զ/ մենթոր դպրոցների նախաձեռնած ծրագրերին մասնակցելու նարավորություն

Մենթոր և գործընկեր դպրոցների փոխհարաբերության շրջանակը և պարտավորություններ

ա/ համագործակցության հուշագրի կնքում

բ/ տարեկան աշխատանքային պլանի կազմում

գ/ առցանց դասերի թեմատիկ պլանի կազմում

դ/ փոխայցերի տարեկան պլանի կազմում

ե/ մենթոր դպրոցի կողմից ուսումնամեթոդական նյութերի, ուսումնական պլանների, ուսումնամեթոդական նյութերի տրամադրում

զ/ գործընկեր դպրոցի կողմից անհրաժեշտ օժանդակության պահանջի ձևակերպում

է/ գործընկեր դպրոցի կողմից համաձայնեցված աշխատանքների կատարում

Ուսումնական ծրագրի գնահատում և վերահսկողություն

ա/ ծարագրի ընթացքի առցանց հաշվետվություններ

բ/ աշակերտների թեմատիկ և ամփոփիչ աշխատանքների առցանց գնահատում

գ/ աշակերտների գործնական աշխատանքների առցանց գնահատում

դ/ համայնքի անդամների կարծիքի առցանց ուսումնասիրություն