Հաճախ Տրվող Հարցեր

 

1

Ի՞նչ է Իթվինինգը։

Իթվինինգը Եվրոպայի երկրների դպրոցների ներկայացուցիչների (ուսուցիչներ, ուսմասվարներ, տնօրեններ, գրադարանավարներ և այլն) համար տրամադրում է մի հարթակ, որտեղ նրանք կարող են հաղորդակցվել, համագործակցել, ծրագրեր ստեղծել, փորձով փոխանակվել ևկարճ ասած, իրենց զգալ և լինել Եվրոպայի ամենահետաքրքիր կրթական համայնքի մի մասը։

Իթվինինգ նախագիծը խրախուսում է համագործակցությունը դպրոցների միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով՝ դպրոցներին տրամադրելով աջակցություն, գործիքներ և այլ ծառայություններ։

2

Ի՞նչ է Իթվինինգպլյուսը։

Իթվինինգ Պլյուսը մի նախագիծ է, որը Եվրոպայի անմիջական հարևանությամբ գտնվող երկրների համար հարթակ է ապահովում և կապող օղակ է հանդիսանում Իթվինինգին արդեն անդամակցող դպրոցների հետ։

Իթվինինգ Պլյուսին անդամակցող երկրներն են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Թունիսը և Ուկրաինան։

3

Ովքե՞ր կարող
են միանալ Իթվինինգին։

Իթվինինգին կարող են միանալ ՀՀ դպրոցների բոլոր ուսուցիչները, տնօրենները, ՏՀՏ
համակարգողները և այլն, ովքեր մոտիվացված
են ապահովելու համար ավելի հետաքրքիր
և արդյունավետ կրթություն։

4

Ես ցանկանում
եմ միանալ Իթվինինգպլյուս
ծրագրին։ Որո՞նք
են անհրաժեշտ
քայլերը։

Նախ և առաջ Իթվինինգ հիմնական պորտալում փնտրեք Ձեր դպրոցը։ Եթե Ձեր դպրոցն արդեն միացել է ծրագրին, ապա տնօրինությունից
ճշտեք, թե՞ ով է համակարգում ծրագրի աշխատանքները դպրոցում և դիմեք իրեն։ Եթե Ձեր
դպրոցը չկա ցանկում, ապա կարող եք օգտվել
Իթվինինգպլյուս Հայաստան ազգային կայքի «Միացեք մեզ» բաժնից:

5

Ես չեմ տիրապետում
որևէ օտար լեզվի,
կարող եմ արդյո՞ք
միանալ այս ծրագրին։

Իթվինինգում մասնակից ուսուցիչները հնարավորություն ունեն իրականացնել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային համագործակցության պրոյեկտներ։
Կախված Ձեր՝ օտար լեզվի գիտելիքներից
ընտրեք պրոյեկտը և սկսեք համատեղ
աշխատել։ 2013-2017թթ
Հայաստանցի
ուսուցիչների մասնակցությամբ իրականացվել
են հարյուրավոր պրոյեկտներ հայերեն,
ռուսերեն, անգլերերն և ֆրանսերեն լեզուներով։

6

Հայաստանում
ո՞վ է համակարգում
Իթվինինգպլյուսի
աշխատանքները։

Հայաստանում Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի
աշխատանքները համակարգում է ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»
ՊՈԱԿ-ը, որը հանդիսանում է Հայաստանի Աջակցող գործընկեր գործակալությունը (ԱԳԳ)։

7

Ովքե՞ր են
ԱԳԳ անդամները։

ԱԳԳ անդամներին, ինչպես նաև նրանց կողմից համակարգվող ոլորտներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

8

Հարցերի դեպքում
ինչպե՞ս կարող
եմ կապվել ԱԳԳ
հետ։

Հարցերի և առաջարկների դեպքում կարող
եք կապվել․ 

ա/ հեռախոսով
+37410 578453, +37410 578455

բ/ էլ․ փոստով
etwinning@ktak.am, helpetw@ktak.am

գ/ ֆեյսբուքյան
էջով
https://www.facebook.com/eTwinningArmenia/

դ/ սկայպով
helpetwarm

9

Եթե մոռացել
եմ իմ մուտքանունն
ու գաղտնաբառը,
ու՞մ կարող եմ
դիմել։

Իթվինինգի հիմնական պորտալի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել ԱԳԳ համապատասխան աշխատակցին՝ Հայկ Թադևոսյանին՝ օգտագործելով
hayk_tadevosyan@ktak.am էլ․ փոստի հասցեն։

10

Ո՞վ է իթվինինգյան
դեսպանը և ինչպե՞ս
կարող եմ գտնել
իմ տարածքի դեսպանին։

Իթվինինգյան դեսպաններն ընտրվում են առավել փորձառու ուսուցիչներից, ովքեր առնվազն
2 տարի ակտիվ մասնակցել են ծրագրին և ունեն
Որակի ազգային կամ Եվրոպական հավաստագրեր։
Յուրաքանչյուր դեսպան պատասխանատու
է իր տարածքում ուսուցիչների աջակցության
համար։ Ձեր տարածքի դեսպանի հետ կարող
եք կապվել
այս էջից։