8491Եվրոպական դպրոցների համագործակցության «eTwinningplus» ծրագրին Հայաստանից մասնակցում են 22 դպրոցներ Երևանից և մարզերից: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), որը հանդիսանում է Աջակցող գործընկեր գործակալություն, անընդհատ խորհրդատվության և աջակցության ճանապարհով փորձում է ապահովել Հայաստանի դպրոցների արդյունավետ մասնակցությունն այս ծրագրին: Այդ նպատակով ԿՏԱԿ-ի աշխատակիցներից կազմված խումբը ապրիլի 11-12-ին Վանաձոր, Գյումրի և Երևան քաղաքներում կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում-սեմինարներ ծրագրին մասնակից դպրոցների ուսուցիչների և տնօրենների համար, որի ընթացքում ներկայացվեցին մանրամասներ ծրագրի, դրա գործիքների, գործընկերներ որոնելու և կապեր հաստատելու մասին:

Հանդիպումներին մասնակցեցին Վանաձորի, Գյումրու, Երևանի, Արարատի և Արմավիրի դպրոցների ներկայացուցիչները:

Ծավալված հարցուպատասխանի ընթացքում ուսուցիչների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ ու խորհուրդներ աշխատանքների հետագա ընթացքի մասին:

Ներկայացվեցին ու քննարկվեցին նաև ապագա աշխատանքների և հնարավոր վերապատրաստումների ընթացքն ու ժամանակացույցը:

8484 8485 8486 8488 8489 8490 8492 8493