44 Հայ ուսուցիչներ, որոնք նաև Հայաստանի առաջին Իթվինինգյան դեսպաններ են, ԱԳԳ անդամներից Տաթևիկ Յափունջյանի ուղեկցությամբ, 2015թ. սեպտեմբերի 9-14 մասնակցեցին Լեհաստանում դեսպանների վերապատրաստման դասընթացի: 

Ծրագիրը ներառում էր շնորհանդեսներ Լեհաստանի ԱԳԳ անդամների և դեսպանների կողմից, որի ընթացքում մանրամասն տեղեկություններ տրվեցին Դեսպանների դերի և պարտականությունների, ինչպես նաև դեսպանների և ԱԳԳ համագործակցության մասին: Նրանց նաև ներկայացվել են տարբեր դասընթացների և միջոցառումների կազմակերպման ընթացակարգերը:

Այցի ընթացքում Հայաստանցի դեսպանները մասնակցել են նաև Լեհաստանի դեսպանների տարեկան համաժողովին, որը նվիրված էր Իթվինինգի տասնամյակին, ինչպես նաև հյուրընկալվել են դեսպաններից մեկին իր իսկ դպրոցում:

3 2 1