Հարգելի գործընկերներ,
2019թ․ ապրիլի 4-6-ը Սլովակիայի հանրապետությունում, Բրատիսլավայում անցկացվելու է Իթվինինգ սեմինար, How to create a good collaborative eTwinning project խորագրով։
Սեմինարին մասնակցելու են ուսուցիչներ և Աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ Բելգիայից, Բուլղարիայից, Կիպրոսից, Իտալիայից, Լատվիայից, Լիբանանից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Սլովակիայից ու Հայաստանից։
Սեմինարին մասնակցելու են ուսուցիչներ, ովքեր դասավանդում են 10-16 տարեկան աշակերտներին։
Սեմինարի նպատակներն են․
ա/ հանդիպել մասնակից երկրների իրենց գործընկերներին և իրականացնել փորձի փոխանակում,
բ/ համատեղ քննարկումների արդյունքում ստեղծել համագործակցային նախագիծ։
Սիրով հրավիրում ենք Իթվինինգ պորտալում գրանցված հայաստանցի այն ուսուցիչներին, ովքեր․

ա/ տիրապետում են անգլերեն լեզվին,
բ/ դասավանդում են 10-16 տարեկան աշակերտներին,
գ/ գրանցված են Իթվինինգ պորտալում մինչև 2017թ․ հունվարի 1-ից հետո,
դ/ Իթվինինգ ծրագրի շրջանականերում չեն մասնակցել միջազգային միջոցառումների (սեմինար, կոնֆերանս, դասընթաց),
ե/ նախագծին/նախագծերին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն։

Բոլոր հետաքրքրված ուսուցիչներին հրավիրում ենք անցնել հղումով և լրացնելու մասնակցության հայտը մինչև 2019թ․ մարտի 7-ը ներառյալ։

Հարցերի դեպքում կարող եք կապվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն 0037410578453

Գրանցման հայտը