2018թ․ դեկտեմբերի 24-ին Երևանի «Քվանտ» վարժարանում անցկացվեց Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, նախարարի օգնական Արման Անդրիկյանը, ներկայացուցիչներ Կրթության և գիտության նախարարությունից ու մարզպետարաններից, ծրագրին մասնակից դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ:

ՀՀ ԿԳ նախարարի անունից ներկաներին ողջունեց նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, ներկայացվեցին 2018թ.-ին իրականացված ծրագրերը։

Անցկացվեց 2018թ. Որակի ազգային մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հավաստագրեր և մրցանակներ հանձնվեցին տարվա ընթացքում լավագույն մասնակցություն ունեցած դպրոցներին, ուսուցիչներին և աշակերտներին։

2018թ մրցանակաբաշխության արդյունքներով հաղթող ճանաչվեցին․

7-11 տարեկանների տարիքային խմբում՝

Երևանի հ․89 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սոնա Ադամյանը (հաղթող)

Թաիրովի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մերի Բաղրամյանը (2-րդ տեղ)

12-15 տարեկանների տարիքային խմբում՝

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչուհի Լուսինե Բուշը (հաղթող)

Սարալանջի հիմնական դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Մանուկյանը (2-րդ տեղ)

16-19 տարեկանների տարիքային խմբում՝

Ակունքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Կարապետյանը (հաղթող)

Ստեփանավանի ավագ դպրոցի ուսուցչուհի Սիրանուշ Սահակյանը (2-րդ տեղ)
Մի շարք ակտիվ ուսուցիչներ և դպրոցներ արժանացան խրախուսական մրցանակների: