2018թ․ հոկտեմբերի 22-ից 27-ը Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրերի շրջանակներում Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ավելի քան 200 ուսուցիչներ մասնակցեցին տեղեկատվական հանդիպում սեմինարներին։

Սեմինարների ընթացքում Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի համակարգող Վահե Երիցյանի և տարածաշրջանային դեսպանների կողմից ներկայացվեցին Իթվինինգպլյուս և «Դպրոցների համագործակցության վիրտուալ ազգային համայնք» ծրագրերը, առավելություններն ու հնարավորությունները, գործիքակազմը, տարբեր առցանց մեդիա գործիքներ: Փորձառու ուսուցիչների կողմից ներկայացվեցին նաև իրենց հաջողության պատմությունները։