Հարգելի գործընկերներ,

Ավարտվեց 2018թ․ համար Որակի ազգային հավաստագրերի շնորհման գործընթացը։ 2018թ․ ընթացքում Որակի ազգային հավաստագիր ստանալու համար ներկայացված 69 հայտերի ուսումնասիրության արդյունքում հավաստագիր է շնորհվել 52 պրոյեկտների համար։
Հոկտեմբերի 22-24-ը կհայտարարվեն Որակի Եվրոպական հավաստագրի արժանացած պրոյեկտները, որից հետո կհայտարարվի մրցույթի մասին։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Աջակցող գործընկեր գործակալության անունից շնորհավորում ենք հավաստագիր ստացած բոլոր ուսուցիչներին և մաղթում ենք հաջողություններ Իթվինինգյան ազգային և համաեվրոպական մրցույթում։