Այսօր Ուսուցչի միջազգային օրն է՝ ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի և Կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ԵՄ հանձնակարատ Թիբոր Նավրիշչիչը ուսուցիչների համար մեկնարկում է մշակութային ժառանգության գործիքակազմ՝ ԵՄ պաշտոնական բոլոր 24 լեզուներով։ 2018թ․-ը հռչակվել էր Եվրոպական մշակութային ժառանգության տարի, և այս նախագիծը տարվա միջոցառումների շարքից է, որը բարձրացնում է երեխաների և կրտսեր սերնդի իրազեկվածության մակարդակը եվրոպական միասնական ժառանգության արժեքների վերաբերյալ՝ լինի այն գրականություն, արվեստ, հուշարձաններ կամ նախնիներից ժառանգված արհեստներ և սովորույթներ։ Հանձնակատարն ասել է․ «Եվրոպական ժառանգության տարին պահպանելու համար ավելի լավ միջոց չկա, քան սովորեցնել երեխաներին և կրտսեր սերնդին գնահատել իրենց մշակութային ժառանգությունը։ Ես շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք այսօր՝ Ուսուցչի տոնի առթիվ, ապահովել ուսուցիչներին այն գործիքներով, որոնց միջոցով նրանք կարող են դա իրականացնել»։ Այսօր ներկայացված կրթական ռեսուրսները ստեղծվել են, որպեսզի օգնեն տարբեր առարկաներ դասավադող ուսուցիչներին դասարանում, ինչպես նաև դասարանից դուրս իրենց աշակերտներին ծանոթացնել և նրանց հետ քննարկել մշակութային ժառանգությունը՝ որպես թիրախային խումբ ընտրելով 10-15 տարեկան աշակերտներին։ Խաղային և զվարճալի գործողությունները երեխաների ուշադրությունը հրավիրւմ են հետևյալ թեմաների վրա․ ի՞նչ է մշակութային ժառանգությունը, և ինչու՞ է անհրաժեշտ այն պահել և փայփայել, ինչու՞ է մշակութային ժառանգությունը դուրս գալիս ազգային սահմաններից։ 24 լեզուներով գործարկվող գործիքակազմը հասանելի է հետևյալ հղումով՝ [http://europa.eu/teachers-corner/sites/teacherscorner/files/files/EYCH-2018-toolkit-teachers_en.pdf], իսկ նոր առցանց խաղը՝ «Մշակութային ժառամգության դետեկտիվները» հետևյալ՝ [https://europa.eu/kids-corner/eych]։

 

Draft chapeau cultural heritage toolkit

TOOLKIT FOR SCHOOLS – NEWS for the website