Իթվինինգ Պլյուս ծրագրի շրջանակներում իրականացված լավագույն նախագծերի համար Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես ծրագրի Աջակցող գործընկեր գործակալություն (ԱԳԳ), ուսուցիչներին շնորհում է Իթվինինգ Պլյուս Որակի ազգային հավաստագիր:

Հավաստագիր ստանալու համար պետք է դիմել Իթվինինգի հիմնական կայքի օգնությամբ։ Դրա համար Ձեր արած պրոյեկտներում գտեք և սեղմեք Apply for quality label հղումը և հետևեք հրահանգներին։ Հարցաշարի բոլոր հարցերին պատասխանելը պարտադիր է։

Հավաստագրի կարող են դիմել այն ուսուցիչները, ում պրոյեկտները սկսվել են 2017թ․ սեպտեմբերից և արդեն ավարտվել են կամ ավարտվելու են մինչև ընթացիկ տարվա ավարտը, ինչպես նաև անցած տարի չեն դիմել 2017թ․ Որակի ազգային հավաստագիր ստանալու համար։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018թ. հոկտեմբերի 1-ն է:

Հարգելի ուսուցիչ.

Եթե Դուք կարծում եք, որ Իթվինինգ Պլյուսի շրջանակներում իրականացրած Ձեր նախագիծն արժանի է հաջողության լրացուցիչ գնահատականի, ապա այն ներկայացրեք Իթվինինգ Պլյուս Որակի ազգային հավաստագրի: Եթե ունեք մեկից ավելի հաջողված նախագծեր, ապա կարող եք յուրաքանչյուրի համար դիմել առանձին հայտով:

Որակի ազգային հավաստագրի առավելությունները

Ուսուցիչներին և դպրոցների համար Որակի ազգային հավաստագրի շնորհումը փաստում է Իթվինինգ Պլյուս ծրագրում բարձր մակարդակով ծավալած գործունեության մասին: Իսկ աշակերտների համար այն կդառնա եռանդուն աշխատանքի խթան ընդհանրապես և կհանդիսանա եվրոպական համատեղ և որակյալ աշխատանքի հասարակական գնահատականը մասնավորապես:

Նախագծերը կդիտարկվեն հետևյալ վեց չափորոշիչներով (բաղադրիչներով).

 

  1. Մանկավարժական նորարարության
  2. Մեկ կամ մի քանի առարկաների ուսումնական պլանի հետ համատեղում
  3. Գործընկեր դպրոցների միջև հաղորդակցության և գիտելիքի փոխանակման ապահովում
  4. Գործընկեր դպրոցների միջև համագործակցություն
  5. ՏՀՏ միջոցների ստեղծագործական կիրառում
  6. Շոշափելի արդյունքներ, ազդեցություն, փաստաթղթավորում

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

Իթվինինգ Պլյուս Հայաստան ծրագրի ԱԳԳ