Այսօր ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, որը հանդիսանում է Հայաստանում ԻթվինինգՊլյուս ծրագրի Աջակցող գործընկեր գործակալությունը, շնորհվեցին 2018-2019թթ. համար որպես Իթվինինգ դպրոց հավաստագրված դպրոցների վկայականները:

2018-2019թթ. համար հավաստագրեր են ստացել Երևանի «Մխիթար Սեբաստացի» և «Օհանյան» կրթահամալիրները, ինչպես նաև Վանաձորի հ.4, հ.19 և Արտաշատի հ.2 հիմնական դպրոցները: