Հարգելի գործընկերներ,

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես ԻթվինինգՊլյուս Հայաստան ծրագրի Աջակցող Գործընկեր Գործակալություն, հրավիրում է մասնակցել 2018թ․ մայիսի 11-14-ը Աղվերանում կազմակերպվող միջազգային սեմինարին։

Սեմինարին կարող են մասնակցել ծրագրի մասնակից դպրոցներից այն ուսուցիչները, ովքեր գրանցված են պորտալում առնվազն 6 ամիս և առավելագույնը 1,5 տարի առաջ։

Սեմինարի թեման է “Applying STEM to everyday life”․ Այս խորագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցային պրոյեկտների ստեղծում մաթեմատիկայի, երկրաչափության, ռոբոտաշինության, ինժեներիայի, ֆիզիկայի, քիմիայի և ՏՀՏ բնագավառներում։

Աշակերտների տարիքային խումբը 13-18 տարեկան։

Աշխատանքային լեզուն անգլերենն է, ուստի պետք է ունենալ անգլերենի միջին իմացություն (ազատ հասկանալ և շփվել)։

Քանի որ տեղերը խիստ սահմանափակ են, նամակով կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները։

Սեմինարի մասին այլ մանրամասների տեղեկանալու և գրանցվելու համար այցելեք սեմինարի պաշտոնական էջ։