Հարգելի գործընկերներ,

ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ), որը 2013թ.-ից հանդիսանում է եվրոպական համագործակցության «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալությունը Հայաստանում, հայտարարում է ծրագրի դեսպանների ցանցի ընդլայնման մասին:

ԿՏԱԿ-ը սիրով հրավիրում է «Իթվինինգպլյուս Հայաստան» համայնքի մասնակից ակտիվ, մոտիվացված և փորձառու ուսուցիչներին դառնալ ծրագրի դեսպաններ և իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել մյուսներին, աջակցել և մեծացնել իրենց տարածաշրջանների դպրոցների և ուսուցիչների ակտիվությունը համայնքում:

Դեսպան կարող են դառնալ այն ուսուցիչները, ովքեր առնվազն 1 տարի աշխատում են ծրագրում, հաջողությամբ իրականացրել են առնվազն 2 պրոյեկտ և ունեն առնվազն 1 որակի հավաստագիր: Օտար լեզվի գերազանց իմացությունը ցանկալի է, սակայն պարտադիր չէ: Բոլոր հետաքրքված ուսուցիչները կարող են ուղարկել իրենց հայտերը (իրենց մասին փոքրիկ պատմություն հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև լուսանկար) etwinning@ktak.am հասցեին մինչև 2018թ. մարտի 23-ը ներառյալ:

Դեսպանների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով: Ընտրված դեսպանների համար կկազմակերպվի ուսուցողական հանդիպում-սեմինար:

Հարցերի դեպքում կարող եք օգտվել Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի ազգային կայքի առաջարկած հետադարձ կապի գործիքներից: