2017թ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Իթվինինգպլյուս Հայաստան և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ծրագրերի շրջանակներում Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ավելի քան 200 ուսուցիչներ մասնակցեցին տեղեկատվական հանդիպում սեմինարներին, որոնք նախաըտեսված էին համաեվրոպական և ազգային համայնքներին միացած բոլոր ուսուցիչների համար։
Սեմինարների ընթացքում Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի համակարգող Վահե Երիցյանի և տարածաշրջանային դեսպանների կողմից ներկայացվեցին Իթվինինգպլյուս և «Դպրոցների համագործակցության վիրտուալ ազգային համայնք» ծրագրերը, առավելություններն ու հնարավորությունները, գործիքակազմը, տարբեր առցանց մեդիա գործիքներ: Իթվինինգի և ազգային ծրագրերի փորձառու ուսուցիչների կողմից ներկայացվեցին նաև իրենց հաջողության պատմությունները։
Այդ դպրոցների համակարգողների հետ քննարկվեց դպրոցներին աջակցություն ցույց տալու մենթորական ծրագրի հիմնական ուղղությունները, հնարավոր աջակցության ձևերը և այլն: Անդրադարձ եղավ նաև Իթվինինգ դպրոցների և eSafety ծրագրերին: