DSC08951-sՍեպտեմբերի 13-ին Աղվերանում մեկնարկեց «Իթվինինգ պլյուս ծրագրին մասնակցող դպրոցների ուսուցիչների վերապատրաստում-սեմինարը»։ Բացման խոսքով հանդես եկավ Իթվինինգ պլյուս ծրագրի Հայաստանի Աջակցող Գործընկեր Գործակալության ղեկավար, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ Սեմինարի մասնակիցներին նաև առցանց ողջունեց Կենտրոնական աջակցման ծառայության համակարգող Մայքլ Օ՛ Դոնաբհայնը։ Առաջին օրվա ընթացքում Իթվինինգ պլյուս ծրագրի 2-րդ փուլում ընտրված դպրոցի ներկայացուցիչներին ներկայացվեց ծրագրի մանրամասները։

Աշխատանքային օրվա ավարտին կազմակերպվեց Իթվինինգ պլյուս ծրագրի առաջին փորձնական փուլի առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսուցիչների պարգևատրման արարողությունը։

Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ողջունեց սեմինարի մասնակիցներին և հաղթողներին )Նարինե Բաղդասարյան՝ Վանաձորի «Էվրիկա» վարժարան, Գոհար Բոդոյան՝ Երևանի հ․177 դպրոց, Սյուզաննա Մխիթարյան՝ Վանաձորի հ․ 8 դպրոց, Լիլիթ Անտոնյան՝ Երևանի հ․43 դպրոց և Սոնա Ղազարյան՝ Երևանի հ․ 198 դպրոց) հանձնեց խրախուսական նվերներ։

Եռօրյա վերապատրաստում-սեմինարի աշխատանքները կամփոփվեն սեպտեմբերի 15-ին։

DSC08952-s

DSC08954-s

-s