etwinning_brucel_01 2013թ. ապրիլի 3-4-ը Բրյուսելում անցկացվեց աշխատանքային հանդիպում- խորհրդակցություն, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Եվրահանձնաժողովից, eTwinning ծրագրի Աջակցող կենտրոնական կազմակերպությունից, eTwinning-ի աջակցման ազգային ծառայություններից, ինչպես նաև ներկայացուցիչներ Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի eTwinning-ի աջակցող գործընկեր կազմակերպություններից։ Հայաստանը ներկայացնում էր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակից Վահե Երիցյանը։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում իրականացվող eTwinningplus ծրագրի ընթացքը գործընկեր երկրներում, քննարկվեցին կատարված աշխատանքներն ու զարգացման հեռանկարները, գործընկեր երկրների ներկայացուցիչները ծանոթացան աջակցման ազգային ծառայութունների, աշխատանքների կազմակերպման ձևերի, համագործակցության եղանակների ու գործիքների հետ:
Աջակցող կենտրոնական կազմակերպության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հրապարակեցին հետագա հանդիպումների փոփոխված ժամանակացույցն ու դրանց ձևաչափը՝ նշելով, որ ակնկալվում են ինչպես պաշտոնական հանդիպումներ, այնպես էլ փորձի փոխանակման նպատակով կազմակերպվող հավաքներ։

etwinning_brucel_02 etwinning_brucel_03