Միջազգային սեմինար Հայաստանում

Հարգելի գործընկերներ, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես ԻթվինինգՊլյուս Հայաստան ծրագրի Աջակցող Գործընկեր Գործակալություն, հրավիրում է մասնակցել 2016թ․ սեպտեմբերի 29- հոկտեմբերի 2-ը Աղվերանում կազմակերպվող միջազգային սեմինարին։ Սեմինարի մասին այլ մանրամասների տեղեկանալու և գրանցվելու համար այցելեք սեմինարի պաշտոնական էջ։Ավելին →

Նոր ուսումնական փուլի մեկնարկ

Հարգելի գործընկերներ,

ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ), որպես «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրի (Ծրագիր) Աջակցող գործընկեր գործակալություն (Գործակալություն), հայտարարում է իթվինինգյան նոր ուսումնական փուլի մասին: Ուսումնական փուլի ընթացքում կազմակերպվելու են և՛ կարճաժամկետ (մեկօրյա) և երկարաժամկետ (2 և ավելի օր) սեմինարներ և դասընթացներ, ինչպես առցանց, օգտագործելով Իթվինինգ պորտալի և «Հայկական կրթական միջավայր» պորտալի Հեռավար ուսուցման հնարավորությունները, այնպես էլ տարբեր բնակավայրերում կազմակերպվող տարածաշրջանային հանդիպումների շրջանակներում: Առցանց դասընթացները, Գործակալության անդամներից և դեսպաններից բացի, կարող են վարել նաև Իթվինինգ պորտալում գրանցված ուսուցիչները, ովքեր կգրանցվեն «Իթվինինգի Հայ ուսուցիչների վերապատրաստման խմբում» և կներկայացնեն դասընթացի պլան և բովանդակություն: Դասընթացներին կարող են մասնակցել ուսուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Իթվինինգին մասնակից բոլոր երկրներից: Դասընթացների լեզուն կարող են լինել և՛ անգլերեն և՛ հայերեն՝ կախված մասնակիցների աշխարհագրությունից: Դասընթացների մոտավոր թեմաների շրջանակն է. 1. Իթվինինգ պորտալ, Իթվինինգ լայվ, Թվին տարածություն (մանրամասն տեղեկատվություն, որոնում, գործիքակազմ և այլն) 2. Իթվինինգի պրոյեկտների որակ, ինչպես ստանալ Որակի ազգային հավաստագիր (Որակի չափանիշներ, Որակի ազգային և համաեվրոպական հավաստագրեր ու մրցանակներ) 3. Իթվինինգը, որպես ամենօրյա ուսումնական գործընացի կազմակերպման արդյունավետ գործիք 4. ՏՀՏ և Մեդիա գործիքներ և դրանց կիրառությունը ինչպես Իթվինինգի պրոյեկտներում, այնպես էլ ամենօրյա ուսումնական գործընթացում։ Բացի վերոնշված թեմաներից հնարավոր է նաև կազմակերպել և իրականացնել դասընթացներ ՏՀ տեխնոլոգիաների՝ ուսումնական գործընթացում ներառման, մեդիա գործիքների, նոր կրեատիվ մեդոթների և տեխնոլոգիաների բնագավառում։ Այն ուսուցիչները, ովքեր կցանկանան կազմակերպել և վարել դասընթաց, պետք է մինչև 2016թ․ սեպտեմբերի 21-ը ներառյալ etwinning@ktak.am էլ․ փոստի հասցեին ուղարկեն ամբողջական հայտի փաթեթը (Փաթեթը ներառում է․ հայտի ձևանմուշ, դասընթացի պլան, համառոտ բովանդակություն, նախա և հետստուգման թեստեր, ինքնակենսագրություն և 2-3 լուսանկար) ՝ վերնագրում նշելով “Online Course”. Դասընթացները կարելի է կազմակերպել ինչպես անհատապես, այնպես էլ դասընթացավարների խմբով (2-3 հոգի)։ Առավելություն կտրվի օտար լեզվով արվող և մասնակիցների միջազգային խումբ ունեցող դասընթացներին։ Խմբերում մասնակիցների քանակը պետք է լինի 12-ից մինչև 20։ (դասընթացավարները ներառյալ)։ Ընտրված դասընթացների հեղինակների հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր․ հաջողությամբ իրականացված դասընթացների վարողները կստանան ֆինանսական փոխհատուցում (ըստ պայմանագրի)։ Բոլոր այն ուսուցիչների համար, ովքեր կցանկանան լինել դասընթացավարներ, օգոստոսի 30 և 31 ին կկազմակերպվի ճանաչողական սեմինար՝ ներկայացնելու հնարավոր գործիքները։…Ավելին →

Ծրագրի ընդլայնում

Հարգելի գործընկերներ, Կրթական տեխնոլոգիաների ազգային գործակալությունը, որպես Իթվինինգ պլյուս Հայաստան ծրագրի Աջակցող գործակալություն հայտարարում է Իթվինինգ պլյուս Հայաստան ծրագրի ընդլայնման մեկնարկը: Բոլոր դպրոցները, որոնք ցանկանում են միանալ այս ծրագրին, մինչև փետրվարի 15-ը ներառյալ etwinning@ktak.am հասցեին պետք է ուղարկեն նամակ, որը ստորագրված կլինի դպրոցի տնօրենի կողմից, ինչպես նաև նախապես ընտրված այն…Ավելին →