Հարգելի գործընկերներ,

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես ԻթվինինգՊլյուս Հայաստան ծրագրի Աջակցող Գործընկեր Գործակալություն, հրավիրում է մասնակցել 2017թ․ սեպտեմբերի 28- հոկտեմբերի 1-ը Աղվերանում կազմակերպվող միջազգային սեմինարին։

Սեմինարին կարող են մասնակցել ծրագրի մասնակից դպրոցներից այն ուսուցիչները, ովքեր գրանցված են պորտալում առնվազն 6 ամիս և առավելագույնը 1,5 տարի առաջ։ Դասավանդող առարկաները՝ պատմություն, մշակույթ, մշակույթի (արվեստի) պատմություն, երգ, պար, տեխնոլոգիա, օտար լեզու։ Աշակերտների տարիքային խումբը 10-16 տարեկան։

Աշխատանքային լեզուն անգլերենն է, ուստի պետք է ունենալ անգլերենի միջին իմացություն (ազատ հասկանալ և շփվել)։

Քանի որ տեղերը խիստ սահմանափակ են, նամակով կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները։

Սեմինարի մասին այլ մանրամասների տեղեկանալու և գրանցվելու համար այցելեք սեմինարի պաշտոնական էջ։