2017․ հունիսի 19-20-ը Բրյուսելում անցկացվեց Իթվինինգ ծրագրի մասնակից երկրների Աջակցման ծառայությունների հերթական հանդիպում-խորհրդակցությունը։ Քննարկվեցին ծրագրի հետագա ընթացքի հետ կապված մի քանի նորամուծություններ, մասնավորապես Իթվինինգյան դպրոցների ներդրման, նոր ուսումնական փուլի, միջազգային հանդիպումների և այլ թեմանրի շուրջ։
Հայաստանյան Աջակցման գոչծընկեր գործակալությունը ներկայացնում էին ԿՏԱԿ-ի տնօրեն, ծրագրի ղեկավար Արտակ Պողոսյանը և ծրագրի համակարգող Վահե Երիցյանը։