2017թ․ մարտի 20-ին Իթվինինգպլյուս Հայաստան և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ծրագրերի շրջանակներում տեղեկատվական հանդիպում սեմինար անցկացվեց Աշտարակ քաղաքի հ.5 ավագ դպրոցում: Սեմինարին մասնակցեցին Աշտարակ քաղաքի, Արագածավան և Իրինդ գյուղերի 5 դպրոցների 11 ուսուցիչներ: Այս սեմինարը նախատեսված է համաեվրոպական և ազգային համայնքներին նոր միացված ուսուցիչների համար։ Սեմինարներին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ արդեն մասնակից դպրոցներից։

Սեմինարի ընթացքում Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի համակարգող Վահե Երիցյանի և Արագածոտնի ու Կոտայքի մարզերի տարածաշրջանային դեսպան Մարիա Լիսիցինային կողմից ներկայացվեցին Իթվինինգպլյուս և «Դպրոցների համագործակցության վիրտուալ ազգային համայնք» ծրագրերը, առավելություններն ու հնարավորությունները, գործիքակազմը, տարբեր առցանց մեդիա գործիքներ:

SONY DSC

SONY DSC

SONY DSC

SONY DSC

SONY DSC

SONY DSC

SONY DSC